HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Գագիկ Ծառուկյանը՝ տարվա ամենահամերաշխ մարդ

Համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ «Համերաշխության շարժում» հասարակական կազմակերպությունը «2011 թ. ամենահամերաշխ մարդ» մրցանակը շնորհել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Քաղաքականության ոլորտում այս մրցանակը Հայաստանում հանձնվում է առաջին անգամ: 2009 թ. համերաշխության մրցանակը տրվել էր մշակութային ոլորտի ներկայացուցիչ հայտնի երգահան Արա Գևորգյանին:

ԲՀԿ նախագահը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշել է, որ հասարակական-քաղաքական գործունեության մեջ միշտ առաջնորդվել է համերաշխության, համաձայնության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով:

«Մեր հասարակության մեջ պետք է գերիշխող լինեն փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը: Միայն միասնական ջանքերով, համերաշխության ու խաղաղության մթնոլորտում մենք կարող ենք կառուցել բարգավաճ երկիր»,- ընդգծել է ԲՀԿ առաջնորդը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Համերաշխության միջազգային օրը հռչակվել է 2005 թ. դեկտեմբերի 22-ը՝ ՄԱԿ-ի աղքատության վերացման առաջին տասնամյակի (1997-2006) կապակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter