HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, նախարարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացրել առաջիկա անելիքները` միտված զինված ուժերի մարտունակության մակարդակի շարունակական ամրապնդմանը, «Ազգ-բանակ» հայեցակարգի ռազմավարության կիրառական ծրագրերի իրականացմանը, պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետության և զինվորական ծառայության գրավչության ու զինված ուժերի նկատմամբ հասարակության վստահության առավել բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև կադրային քաղաքականության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի, տեխնիկական նոր միջոցներով առաջնագծի համալրման և բազմաթիվ այլ ծրագրերի մասին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter