Արթուր Ստեփանյանը նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը:
«Երևանի դինամիկ զարգացումն ապահովելու հարցում մենք ունենք հստակ մոտեցում, առաջիկայում Երևանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երևանի զարգացման հնգամյա, ինչպես նաև մեկամյա ծրագրերը, որոնք լիարժեքորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք: Ուստի, թիմային աշխատանքի արդյունքում մենք պետք է անենք հնարավորը՝ երևանցիներին ներկայացված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար: Պետք է քաջ գիտակցել, որ այսօր մայրաքաղաքի զարգացման հարցում մեծացել են մեր բնակիչների պահանջներն ու սպասելիքները, ուստի կրկնապատկվել են նաև վարչական շրջանների աշխատակազմերից մեր պահանջները»,- վարչական շրջանի ղեկավարին ներկայացնելիս` ասել է Մարգարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել