HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղվապահ Արսեն. «Մեղուներն էլ են նեղանում, պետք է զգույշ լինես»

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի հեռու դաշտերի մի անկյունում մեղվապահ Արսեն Հովհաննիսյանի մեղվի 70 փեթակներն են։ Ամռան ամիսներին Արսենը այդ տարածքում և´ այգին է մշակում, և´ մեղուներին պահում։

Մասնագիտությամբ գյուղատնտես Արսենը վաղ հասակից մեղուները պահելու հարցում օգնել է հորը, սովորել մեղվապահության հմտությունները, հետագայում նաև իր համար զբաղմունք ու ապրուստի միջոց դարձրել։

Ասում է՝ լավ մեղր ստանալու գաղտնիքներին քաջատեղյակ է, մեղվապահության գործում էլ հաջողակ է, բայց չի դադարում մեղվապահության մասին գրականության կարդալ, մասնակցել այդ թեմայով դասընթացներին։ Պատրաստ է իր գիտելիքներով կիսվել նրանց հետ, ովքեր որոշել են առանց քիմիական միջոցերի և հավելումների բնական մեղր ստանալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter