HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանի կին քաղաքացուն բռնաբարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. կա մեկ ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեից փոխանցում են, որ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ օտարերկրյա կին քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

ՉԺՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին «Խոր Վիրապ» վանական համալիրից վերադառնալիս անծանոթ մի տղամարդ առաջարկել է իրեն տեղափոխել Երևան, ապա մեքենան վարել այլ ուղղությամբ, որտեղ իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Օտարերկրյա քաղաքացին, նկատելով մեկ այլ ավտոմեքենա, կարողացել է դիմել փախուստի և օգնություն խնդրել։ Վերջինիս վարորդը և ուղևորը կնոջը տեղափոխել են իրենց տուն, իսկ հաջորդ օրը՝ ճանապարհել Երևան։

Հոկտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի հատկանիշներով։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հոկտեմբերի 3-ին ձերբակալվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Գրված է՝ «Չինաստանի կին քաղաքացուն բռնաբարելու ....», իսկ հետո՝ «օտարերկրյա քաղաքացին .... դիմել է փախուստի»: Ակամա հարց է առաջանում - եղբայր, բա էն «կնիկն» ի՞նչ եղավ: Գուցե մասնագիտականով լավ է, բայց ով կնեղանար եթե գրվեր՝ «Չինուհուն», կամ «Չինաստանցի տիկնոջը»: Թերեւս, «քաղաքացուհուն», մեր բաբա ռուսների օրինակով՝ гражданин - гражданка.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter