HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ պատվիրակությանը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը: Պատվիրակության անդամ, ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ավդեևը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի անունից ՀՀ ԱԻ նախարարին ներկայացրեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նորանշանակ համատնօրեն Յուրի Պոլեշչուկին և համատնօրենի տեղակալ Կոնստանտին Իզվարինին:

Կողմերը ևս մեկ անգամ փաստեցին մարդասիրական արձագանքման ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման գործընթացի շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը պարբերաբար վերազինվում և արդիականցվում է փրկարարական գույքով և տեխնիկայով, առաջիկայում նախատեսվում է կենտրոնի համալրումը 37 անուն սարքավորումներով, ինչպես նաև՝ պարբերաբար իրականցվում են փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակում: Լինելով միակը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ կենտրոնը կարող է մեծ դերակատարում ունենալ տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արաջ արձագանքման գործընթացում:   

Անդրադառնալով լեռնային բարդ ռելիեֆ ունեցող գոտիներում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ռուսական շիջող տեխնիկայի աշխատանքային արդյունավետությանը՝  Դավիթ Տոնոյանը նշեց նաև, որ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հենքի վրա ՀՀ ԱԻՆ-ում հումանիտար ավիացիոն բաղադրիչի զարգացման հեռանկարների մասին. մասնավորապես քննարկվեց թիրախային հրդեհաշիջում իրականացնող ինքնաթիռների կիրառումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter