HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խանութի գիշերային գողությունը բացահայտվել է

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Ավազան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը հարմարեցված բանալիով դուռը բացելով՝ իրենց գյուղում գտնվող խանութ-կրպակից գողացել են 4.000 դրամ, տեսաձայնագրիչ, տեսախցիկ, սննդամթերք և կենցաղային ապրանքներ:

Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նախկինում դատապարտված, 28-ամյա մի տղամարդ, որը բերման է ենթարկվել բաժին: Գողոնը մասամբ առգրավված է: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter