HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում հոկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ հայ-չեխական տնտեսական եւ գործարար կապերը վերջին տարիներին արդյունավետ զարգանում են, որի վառ ապացույցն այս տարվա ընթացքում ապրանքաշրջանառության շուրջ 60 տոկոսով աճն է:

«Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որն ունի GSP+ համակարգ ԵՄ երկրների հետ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու առեւտրաշրջանառությունը, տնտեսական կապերը ԵՄ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ: Այո, մենք ԵՏՄ անբաժանելի մասն ենք, բայց դա խոչընդոտ չէ ԵՄ երկրների հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում»,- նշել է Շարմազանովը:

Նշելով, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը ընդգծել է այն հանգամանքը, որ բազմաթիվ չեխական ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում, իսկ հայ գործարարները՝ Չեխիայում:

Ողջույնի խոսքում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը եւս ընդգծել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական կապերը դրական զարգացման հունով են ընթանում եւ հույս է հայտնել, որ նոյեմբերին ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրների հարաբերություններն առավել կխորանան:

Համաժողովի ընթացքում քննարկվել են երկկողմ ներդրումային եւ գործարար կապերի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter