HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին

Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման մեկնարկին բանակի հրամանատարը շնորհավորել է ամերիկացի համանախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս իր առաքելության իրականացման գործում: Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու  դրանից բխող զարգացումներին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Ալամանդա Գրիբին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter