HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Նիժնի Նովգորոդ-Երևան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:

ՌԴ ԱԻՆ-ից Հայաստանի ԱԻՆ-ին հայտնել են, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter