HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի բնակիչները դժգոհում են թանկացումներից

Սարո Բաղդասարյան, Ամալյա Մարգարյան

Վերջին  օրերին  հասարակությանը հուզող գլխավոր թեման առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացումն է։ Տավարի, խոզի, ոչխարի մսի շուկայում նկատվում է 20-30% գնաճ։ Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների՝ նորզելանդական կարագի գինը 1 տարվա կտրվածքով աճել է 38%-ով. 2016-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին եղել է 2779 դրամ, իսկ 2017-ի օգոստոս-սեպտեմբերին կազմել է 3842 դրամ։ Պատճառը միջազգային շուկայական գների տատանումներն են։

Երևանի խանութների մսավաճառները պնդում  են, որ մսի գնի բարձրացումները կապված են ապրանքի արտահանման հետ։ Իսկ «Հետք»-ի հետ զրույցում Երևանի բնակիչները դժգոհում են թանկացումներից՝ շեշտելով, որ ստացած աշխատավարձն ու թոշակը չի բավարարում առաջին անհրաժեշտության ապրանքների գնման համար:

Հոկտեմբերի 4-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե թանկացումները կարող են պայմանավորված լինել պահանջարկով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter