Հայցում են նոր տնօրենի ներողամտությունը
Հարգելի Տ. Գ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ,
Արձագանքելով Ձեր կողմից մեզ արված պաշտոնական հայտարարությանը՝ մենք որոշում ենք կայացրել ընդառաջ գնալով Ձեր խնդրանքին դադարեցնել անարդյունավետ ու ապարդյուն պայքարը ընդդեմ նոր տնօրեն Է. Թումանյանի:
Հայտարարում ենք Ծնողների և Ուսուցիչների միության/խորհրդի, Ավագ դպրոց հասարակական կազմակերպության և Տ. Գ. Շեվչենկո դպրոցական կազմակերպության լուծարման մասին:
Մենք ձևավորել էինք այս կառույցները նախընտրական քարոզարշավի համար և ցանկանում էինք այդ կառույցները օգտագործել տնօրենի արդար ու թափանցիկ ընտրության անցկացման համար: Մենք նաև փաստում ենք, որ այդ կառույցները տվեցին իրենց արդյունքները՝ բայց մի փոքր շեղվելով ճիշտ ու արդար ուղղուց, որի համար մենք հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հուսով ենք, որ Տ. Գ. Շեվչենկոյի անվան դպրոցը կծաղկի ու կբարգավաճի չնայած այս 3 ամիսներին տիրող լարված իրավիճակին:
Նաև մենք ունենք 10 խնդրանք-պահանջ նոր տնօրեն Է. Թումանյանին`
1.դպրոցում վերանորոգումից հետո տեղադրել տեսախցիկներ:
2.վերանորոգումից հետո ձևավորել նոր անվտանգության համակարգ անվտանգության աշխատակիցներով հանդերձ՝ առանց այն 2 պահակների, որոնք իրենց գործը չեն էլ կատարում և արհամարում են դպրոցի կանոնադրությունը:
3.ստեղծել 1 դահլիճ և 1 կինոդահլիճ:
4.ստեղծել դպրոցի բակում ֆուտբոլի դաշտ և դպրոցում 2 մարզադահլիճ:
5.մաքրել, բարեկարգել ու գեղեցկացնել դպրոցի բակը իր շրջակայքով:
6.անցկացնել ճաղավանդակներով ցանկապատ դպրոցի գլխամասային շենքի դիմաց:
7.վերանորոգումից հետո դպրոցի 1,2,3 հարկերում գտնվող պատուհաններին անցկացնել ճաղավանդակներ, որպեսզի աշակերտները չփախչեն ու չհայտնվեն ավտոտնակների գլխին կամ էլ լավագույն դեպքում գետնին՝ կոտրած ոտքով կամ ձեռքով:
8.դպրոցից հեռացնել չսովորող ու մյուս երեխաներին վնաս պատճառող չար ու ավազակ աշակերտներին:
9.սահմանել դասերի սկսման և ավարտման հաստակ ցուցակ և այն փակցնել դպրոցի առաջին և երկրորդ հարկերում:
10.դպրոցից հեռացնել անբան ու մեծամիտ ուսուցիչներին որոնք մեծ թիվ չեն կազմում:
Մեր պայքարը ուղղված է եղել միայն Է.Թումանյանի դեմ, և մենք խոստովանում ենք, որ նա հաղթեց այս պայքարում, բայց մենք էլ չպարտվեցինք:
Հայցում ենք Ձեր բոլորի ներողամտությունը պատճառած անհանգստության ու վնասների համար: Նաև խնդրում ենք նոր տնօրեն Է. Թումանյանին ներել դպրոցում աշխատող և մեզ օգնած ուսուցիչներին, որոնց թիվը 10-ն է: Նրանք մեզ շատ են օգնել կամավոր և դարձել են մեր կառույցների հիմնադիր-հիմքերը: Նաև խնդրում ենք ներել մի քանի ծնողի, որոնք նույնպես օգնել են մեզ:
Ամենայն բարիք Ձեզ և Տ.Գ.Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցին:
Շնորհավոր Ձեր գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը:
Վիվիաննա Սարգսյան
Լիաննա Սարգսյան
Սուսաննա Սարգսյան
Լուսիա Սարգսյան
ՀՀ, Երևան
19.12.2011 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել