HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, թե Երևանի Հալաբյան 5/1 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Կարինե Ենգոյանին պատկանող խանութից գնել է տուփով նրբերշիկ և միայն տանը նկատել, որ դրա վրայից ջնջված է արտադրության օրը, իսկ նրբերշիկի գույնը կապտականաչավուն է:

Ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում՝ Ա/Ձ Կարինե Ենգոյանին պատկանող մթերային խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ ոչ միայն նրբերշիկ, այլ նաև մի քանի տեսակի և ապրանքանիշի երշիկներ, կետչուպ, աջիկա, գարեջուր, հյութեր, պահածոյացված սունկ, պանրի տեսականի, մանանեխ և այլն:

Հայտնաբերված ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են:

Պարզվել է նաև, որ Ա/Ձ Կարինե Ենգոյանը գրանցված չէ ծառայության՝ սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Հարուցվել է վարչական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter