HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրամիության ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է այցով Հայաստանում Հանրապետությունում գնտվող Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին:

Նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիություն միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի պաշտպանական համագործակցության հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, կարևորվել է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter