
IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։
Հիմնադրամի լրատվական ծառայության տեղեկացմամբ` Րաֆֆի Պաղճեաննավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ ՄինչShell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։
Էդգար Մանուկյանը, ով IDeA հիմնադրամը ղեկավարում էր 2015թ. հուլիսից, որոշել է զբաղվել սեփական նախաձեռնությունների իրականացմամբ։
Րաֆֆի Պաղճեանի կենսագրությունը
Ծնվել է 1956թ.Բեյրութում։ 1981թ. ավարտել է Ֆրանսիայի Ecole Nationale Supérieure de Chimie de Lille ինստիտուտը՝ քիմիական ինժեների որակավորմամբ:
Կարիերան սկսելով Shell-ի Հաագայի գրասենյակում՝ Րաֆֆին 1984թ. տեղափոխվում է Յոկոհամա, որտեղ North West Shelf նախագծում աշխատում է որպես նախագծող ինժեներ: 1987թ. Րաֆֆինտեղափոխվում է Shell-ի կոմերցիոն բաժին՝ բիզնես վերլուծաբան աշխատելով Լոնդոնում՝ Shell International Gas ընկերությունում:
1989թ. Րաֆֆին տեղափոխվում է Տոկիո՝ղեկավարելու Բրունեյի նավթագազային նախագիծը:
1992թ. Րաֆֆին տեղափոխվում է Մուսքաթ՝ ստանձնելու Օմանում Shell-ի կորպորատիվ գործերի կառավարչի պաշտոնը:
Այնուհետև Րաֆֆին տեղափոխվում է Լոնդոն՝ հետևելու ընկերության գործունեությանը Լատինական Ամերիկայում ու դառնալով Վենեսուելայում Mariscal Sucre նախագծի ղեկավարը:
2004թ. Րաֆֆին հաստատվում է Դուբայում՝ աշխատելով որպես Միջին Արևելքում Shell-ի տեխնիկական թևի՝ Shell Global Solutions International-ի գլխավոր տնօրեն:
2007թ. Րաֆֆին տեղափոխվում է Դոհա՝ որպես տեխնիկական ծառայությունների և բիզնես հարաբերությունների գծով փոխնախագահ, ինչպես նաև նշանակվում է Կատարի Shell-ի գործադիր տնօրեն: Րաֆֆին ղեկավարել է Shell-ի տեխնիկական աջակցության ծառայությունը՝ վերահսկելով Qatar Shell Research & Technology Centre-ի գործունեությունն ու Կատարի Shell-ի համար իրականացնելով կառավարության և բիզնես շրջանակների հետ հաղորդակցության ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր:
2012թ. Րաֆֆին դառնում է Աբու Դաբիում Shell-ի գործառնական տնօրենը, իսկ 2016թ. մայիսին՝նշանակվում Միացյալ Թագավորության Shell-ի գործադիր տնօրեն։
2017թ. փետրվարին Րաֆֆին նշանակվում է N2Growth խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն:
Րաֆֆին Պաղճեանն ամուսնացած է, ունի երկու որդի:
Մեկնաբանել