HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգադրվել է կեղծված սննդամթերքը ետ կանչել շուկայից

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում, դիտարկում է իրականացրել «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության նպատակով՝ պատրաստի արտադրանքի խմբաքանակից (տոմատի մածուկ՝ արտադրված ГОСТ Р 54678-2011 նորմատիվ փաստաթղթով 02.2017-ին) կատարվել է նմուշառում:

Փորձաքննութան արդյունքներով՝ տոմատի մածուկը լուծված չոր նյութի զանգվածային մաս և քլորիդների զանգվածային մաս ցուցանիշներով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին. տոմատի մածուկի դեպքում այն պետք է լինի 25 տոկոս, մինչդեռ կազմել է 13,5 տոկոս, ուստի այդ արտադրանքը չի կարող համարվել «տոմատի մածուկ», այլ հանդիսանում է «տոմատի խյուս»: Սա նշանակում է, որ  ընկերությունն արտադրել և իրացրել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող (կեղծված) սննդամթերք:

Ծառայության կողմից տրվել է տոմատի մածուկի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու կարգադրագիր: Հանձնարարվել է վերացնել խախտումները և իրացնել օրենսդրությանը համապատասխանող արտադրանք, որի կատարման համար սահմանվել է ժամկետ:

«Սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նշված խմբաքանակը ձեռքբերելուց, իրացման ցանցերին՝ առկայության դեպքում այն հետ վերադարձնել»,- գրված է ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ:  

Մեկնաբանություններ (1)

տուժած քաղաքացի
Կոչ անելով են հարցերը լու՞ծվում: Չե որ բացահայտ խաբեություն է կատարվել, տոմատի փոխարեն սպառողին ջուր է վաճառվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter