HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին պայթեցում է կատարվելու

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի, արտակարգ իրավիճակների նախարարությունները հայտարարում են, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում կա քարաթափման վտանգ:

Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով 2011 թվականի դեկտեմբերի 21-ից 24-ը նշված տեղամասում գործելու է միայն մեկ երթևեկամասը, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով:

Խցանումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք ավտովարորդներին այդ օրերին և հատկապես դեկտեմբերի 24-ին զերծ մնալ նշված տեղամասով երթևեկելուց: Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ:

Տրանսպորտի եւ կապի նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter