HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Ըստ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝  հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու համագործակցության զարգացման հեռանկարները:

Ընդգծվել է, որ հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգը բավականին հագեցած է և վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում: Որպես երկու երկրների միջև համագործակցության ու փոխադարձ վստահության լավագույն դրսևորում նշվել է 2014 թվականից Լիբանանում համատեղ ծառայությունը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter