
Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան
Վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։
Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, Կարեն Կարապետյանը Թեհրանում կհանդիպի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել