HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս.Սարգսյան. «Մեր սփյուռքահայ քույրերի և եղբայրների մեծ մասը թյուր կարծիք ունի, որ չի կարելի հայրենիքում բիզնես ունենալ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում ապրիլի 29-30-ը անցկացվող Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի մասնակիցներին:

Նախագահը ողջունել է խորհրդաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հայրենակիցներին և նշել, որ բացի ճանաչողական այցերից' յուրաքանչյուր հայից ակնկալվում է նաև գործնականում մասնակցել մեր պետության զարգացման ընթացքին:

«Ցավոք, մեր սփյուռքահայ քույրերի և եղբայրների մեծ մասը թյուր կարծիք ունի, որ չի կարելի հայրենիքում բիզնես ունենալ, դրամ վաստակել: Սա շատ սխալ մոտեցում է, որովհետև հայրենիքում գործարարությամբ զբաղվելը, դրամ վաստակելը ամենագործուն մասնակցությունն է Հայաստանի զարգացմանը, որովհետև հայրենիքում վաստակած յուրաքանչյուր դրամից որոշակի հարկեր եք վճարում, աշխատատեղ, համախառն ներքին արդյունք եք ապահովում և այլն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա կոչ է արել հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց' սփյուռքահայ բոլոր գործարարներին, մասնակցել Հայաստանի տնտեսական հզորացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ-կանադական գործարար խորհրդի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությունը՝ ստեղծել «Հայկական առևտրական ցանց» ընկերակցություն:

Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ' հանդիպման մասնակիցները ևս կարևորել են «Հայկական առևտրական ցանցի» ստեղծման նախաձեռնությունը և նշել, որ այն կարող է ոչ միայն հայրենիքի, այլև սփյուռքի գործարար միավորումների միջև ապահովել արդյունավետ կապ ու համագործակցություն:

Մեկնաբանություններ (3)

Karen
Metsargo Paron Naxagah, Dzer wogeshnchogh barcradzaynumnern u hraparakumner@ ognum en joghovrdin! Ognum en mert@ndmert hishel u gitakcel, wor karogh er ev aydpes linel! Wor hnaravor er, ev mer erkrum ardarutyun tesnel, tesnel poxshahavet gortsarq petutyan ev ashxatavor joghovrdi mijev! Ete Dzer ayd tsiatsananman (asum em tsiatsananman, worovhetev dranq shat geghecik en, nurb u anhasaneli, isk erb porcum es motenal dran, da ughghaki chqanum e) shqegh xosqer@ chlinen, joghovurdn arden khamakerpvi ayn mtqin, wor petutyun@ (petutyun@ cavoq mez mot xist andznavorvats e) steghtsvats e irenc grpelu u achqatogh anelu hamar:
Edit
Voghbam ayn spyurqahay gortsararneriN,voronq ays amenits heto khavatan dzez ev kpordzen Hayastanum voreve gorts sksel.Skseluts araj togh hishen amerikahay gortsarar Nazaret Berberyanin,gutse mi ban khaskanan.Tepet arants ayn el parz e amen ban...
arcax
hargeli paron naxagah! verecreq nermucman ev artahanman monolopianery ev dabronery,veracreq varchapeti kexc mnjaxaxy te ibr ajakcume biznesin. .mardik tesnumen ev zgumen vor sute amen inch vor xabum en irenc ,vor orinaky meqenaneri nermucumy vury duq het voxormia areciq ,baic avax eli nuine,mi aseq te kamac kamac piti dzvi es erkiry.kamac kamac en asum vor der sharunaken talanel jogovrdin,te che inch e nshankum kamac kamac erb giten te inch piti anen u miangamic chen anum.duq havat nershncheq jogovrdi mot konkret orinaknerov. biznesi grancumy asumen sarqum enq elekktronain dzevov u mi patuhanic, da ajakcutiun chi , ume petq grancel biznes ete havar ches gorcelu nermucman ev artahanman mej.hay azgy individialiste ev mi qani hogi porcumen xextel bolorin .haskanumenq bolors.xabely anhanare.duq dzeq da ev chukchanern el kgan hayastanum nerdrum kanen, voch miain hayery.kdzeq ?,parq u pativ dzez .cherq dzi, imitacanery avelord en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter