HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. Հայաստանը վճռական է շարունակելու բարեփոխումները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:   

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը: Նախագահի խոսքով, վերջին շրջանում այն բավականին ակտիվացել է, ինչը դրսևորվում է ինչպես փոխադարձ այցելություններով, այնպես էլ նոր ծրագրերի ակտիվ իրականացմամբ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու այդ բարեփոխումները:

Դեսպան Տրայան Հրիսթեան նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ձգտելու է պահպանել այդ մակարդակն ու ավելացնել ջանքերը՝ բոլոր բնագավառներում վստահության, երկխոսության, համագործակցության ամրապնդմանն աջակցելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին:

Մեկնաբանություններ (4)

ara
Հարգելի Chermakoc և Wolf , եթե ձեզ հետաքրքրում է այն հարցը թե, որ պաշտոնյան է խաբել նախագահ Ս. Սարգսյանին, ապա ես, ինչպես և խոստացել էի, կասեմ. ՀՀ Կառավարության որոշմամբ Հրազդանի թիվ 1 Հատուկ դպրոցը միացվել է Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցին: Հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնը կրճատվել է, և նա աշխատանքից դուրս է մնացել: Տնօրենը խնդրել է, որ իրեն դասաժամեր տան` ուսուցիչ աշխատելու նպատակով: Նրան պատասխանել են, որ դասաժամ չկա: Տնօրենը նամակ է գրել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին` խնդերլով միջնորդությունը` աշխատանքում տեղավորվելու նպատակով, միաժամանակ նախագահին հայտնել, որ իրեն ապօրինի աշխատանքից ազատելուց հետո/ հիմք ՀՀ վարչական դատարանի 2010թ. հունվարի 29-ի վճիռը/ նոր մարդկանց դասաժամեր են տրամադրել, մինչդեռ առաջինը պետք է իրեն դասաժամեր առաջարկեին: Նամակը նախագահականից վերահասցեագրվել է Կոտայքի մարզպետարան, որտեղից ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատասխանել է` նոր մարդ աշխատանքի չի ընդունվել, այսինքն` այլ մարդկանց դասաժամեր չի տրամադրվել: Սա կեղծ ու սուտ ինֆորմացիա է, որը նախագահին է տրամադրել Կովալենկո Շահգալդյանը: Սրանում համոզվելու համար կարող եք հարցնել տնօրենին, հետևյալ հեռախոսով 095235355 Եվս մի խաբեության մասին. ՀՀ Կոտայքի ընդրանուր իրավասության դատարանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին տեղյակ է պահել, որ հայցվորի կողմից պահանջված արձանագրությունները տրվել են ժամանակին: Իրականում այդպես չի եղել: Ժամանակին արձանագրությունները իրեն չտրամադրելու կապակցությամբ, հայցվորը գրել է ՀՀ նախագահին, գրությունը վերահասցեագրվել է ՀՀ Արդարադատության նախարարություն, այնտեղից` ՀՀ դատական դեպարտամենտ` քննարկման նպատակով: Արդյունքում ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Միսակյանի օգնականը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: ՀՀ դատական դեպարտամենտից այդ մասին գրավոր տեղյակ են պահել հայցվորին: Պատկերացնում եք ուր է հասել լկտիությունը. եղած փաստը ոտքից-գլուխ հերքվում է, այն էլ դատարանի կողմից: Բա սա պետություն կդառնա?: Արժանի է, որ այս մասին ամբողջ հասարակությունը իմանա:
wolf
Պարոն արա ինձ հետաքրքիր է,այդ ինչպես են խաբում նախագահին,կսպասեմ ձեր արձագանքին...
chermakoc
inc hetaqrqir e te aran inch paster uni
ara
Հայաստանում ոչ մի բարեփոխում էլ չի լինի, քանի դեռ պաշտոնյան բացահայտ խաբում է Երկրի նախագահին, առաջին ատյանի դատարանը կեղծ տվյալներ է տալիս Վերաքննիչ դատարանին և այլն.... Եթե որևէ մեկը ցանկանա փաստեր, ապա պատրաստ եմ տրամադրելու: Նաև մտադիր եմ դատարան մտնել ընդդեմ այն մարդու, ով կեղծ տեղեկություն է հաղորդել Երկրի նախագահին: Գուցե այս ճանապարհին նախագահն ինձ ընդառաջի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter