HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օլանզապին»և «Զիպրեքսա» դեղամիջոցները կենթարկվեն կենսահամարժեքության փորձաքննության

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոգեկան խնդիրներ ունեցող խմբի կողմից շարունակվող դժգոհությունը տեղական արտադրության «Օլանզապին» դեղի որակից և դրա փոխարեն միայն ամերիկյան արտադրության «Զիպրեքսա» դեղի պահանջ բարձրացնելու կապակցությամբ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանձնարարել է Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իրականացնել նշված երկու դեղի կենսահամարժեքության փորձաքննություն։

Փորձաքննությունը կիրականացվի շահառուների երկու տարբեր խմբի շրջանում։ Տեղական արտադրության բաղադրության կամ որակի դույզն-ինչ շեղման հայտնաբերման դեպքում արտադրող կազմակերպությանը կպարտադրվի ապահովել պահանջված որակը և արդյունավետությունը։

Նշենք, որ «Օլանզապինը» նշված երկու դեղի ազդող նյութն է։  

Նախարարության կողմից կենտրոնացված գնումներով հայտարարված մրցույթում, ՀՀ­ում գործող «Գնումների մասին» օրենքի պահանջով, հաղթող է ճանաչվել 10 անգամ ավելի ցածր գին ունեցող տեղական արտադրության «Օլանզապինը»։

Նաև հավելենք, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում  դիսպանսեր հսկողության տակ գտնվող հայկական «Օլանզապին» ստացող 198 հիվանդների շրջանում երբևէ որևէ դժգոհություն չի եղել։ Մինչդեռ դժգոհողների փոքրաթիվ խումբը մերժողական վերաբերմունք է դրսևորում նաև հումանիտար ճանապարհով ձեռք բերված կանադական օլանզապինի նկատմամբ։

Փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter