
Հայ մարզիկը կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը
Հոկտեմբերի 8-ին Թաիլանդում անցկացվեց կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Սարգսյանը, անցկացնելով 5 մենամարտ, գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Մրցաշարի մեկնարկից առաջ ճապոնացի վարպետների կողմից անցկացվել են սեմինար-պարապմունքներ, որոնց մասնակցել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել