HY RU EN

Սեդա Ղուկասյան

ԵԽԽՎ լիագումար նիստում նախագահի երկու ընտրություն է եղել․ վաղը կլինի երրորդը

ԵԽԽՎ լիագումար նիստում քվեարկության է ներկայացվել ԵԽԽՎ նախագահի թեկնածության հարցը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԺԿ նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ 37 պատգամավոր քվեարկել է Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի, իսկ 31-ը՝ Կիպրոսի ներկայացուցիչ Ստելա Կիրակիդեսի օգտին։

ԵԽԽՎ լիագումար նիստում քվեարկության պատկերը փոխվել է․ առաջին նիստում 126 պատգամավոր կողմ է քվեարկել Ստելա Կիրակիդեսի, 84՝ Էմանուելիս Զինգերիսի օգտին։ Երկու թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ՝ 152 քվե չի ստացել, որից հետո տեղի է ունեցել երկրորդ քվեարկությունը։

Երկրորդ քվեարկության արդյունքները դեռևս հայտնի չեն։ Սակայն, եթե երկրորդ քվեարկությամբ էլ պարզ դառնա, որ թեկնածուներից որևէ մեկն անհրաժեշտ քվե չի ստացել, վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կլինի երրորդ քվեարկությունը։

Տեղեկացնենք, որ երրորդ քվեարկության ժամանակ ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն էլ կդառնա ԵԽԽՎ նախագահ։