HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խոստումները գյուղոլորտին չեն օգնում

Չնայած կառավարությունը խոսում է գյուղոլորտում արվող ներդրումների մասին, այդ ոլորտում նոր աշխատանք սկսող ընկերություններին արտոնություններ տրամադրում, միևնույն է, գյուղատնտեսությունը ոչ միայն «տեղից չի շարժվում», այլև հետընթաց է գրանցում:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2017-ի հունվար-օգոստոսին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, նվազել է մոտ 10 %-ով:

Ցուցանիշային այս անկումը ապահովել է հենց գյուղատնտեսությունը, քանի որ ձկնորսության ծավալը աճել է 0.5 %-ով:

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալը տարվա առաջին ութ ամիսներին կազմել է 476 443 միլիարդ դրամ, որից միայն 16 միլիարդ դրամն է բաժին հասել ձկնորսությանը:

Գյուղատնտեսության համար 2017-ի հունվար-օգոստոսը բարվոք չի եղել: Ութ ամիսներից վեցում գյուղատնտեսության արտադրանքի ծավալը, համեմատած 2016-ի նույն ամիսների հետ, կրճատվել է: Մնացած երկու ամիսներին արտադրանքի ծավալը աճել է ոչ մեծ ծավալով՝ 0.2-3.5 %-ով: 

Իսկ միայն օգոստոսին այդ ծավալային անկումը հասել է 25 %-ի, չնայած այդ ամիս էլ արտադրական ծավալը ութ ամիսների համեմատությամբ ամենամեծն է եղել՝ 125 միլիարդ դրամ ցուցանիշով:

Ընդհանրապես տարվա երկու կիսամյակներին, դրան հաջորդող երկու ամիսներին, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter