Տարոն Մարգարյանը մասնակցել է Ավանի անձնագրային ծառայության հիմնանորգված շենքի բացմանը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Ավանի անձնագրային ծառայության հիմնանորոգված շենքի բացմանը:
Ծանոթանալով ծառայության տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքային պայմաններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը՝ կատարած աշխատանքի համար եւ ընդգծել, որ այսպես լուծում է տրվում մեր բնակչությանը հուզող կարեւոր խնդիրներից մեկին:
«Լինելով Ավանի բնակիչ և համեմատելու հնարավորություն ունենալով նախկին շենքային պայմաններն ու ծառայության աշխատանքը` վստահորեն կարող եմ ասել, որ այժմ պայմանները գերազանց են: Մենք պետք է բոլոր օղակներում անենք հնարավորը բնակչության համար առավելագույն հարմարավետ պայմաններ ապահովելու համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Հաշվի առնելով առաջիկայում Հայաստանում կենսաչափական անձնագրերի ներդրման օրենսդրական պահանջը` Ավան վարչական շրջանի վերանորոգված անձնագրային բաժանմունքի շենքում պիլոտային ծրագրով ներդրվել են նույնականացման քարտերի եւ անձնագրերի պատրաստման նպատակով լուսանկարվելու, էլեկտրոնային ստորագրության և մատնադրոշմների հանձնման սարքեր: Հարկ է նկատել, որ դրանց շնորհիվ քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ, թափանցիկ եւ արագ կկատարվի, ինչին ականատես եղան նաև բաժանմունքի առաջին այցելուները:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն իր հերթին քաղաքապետին հավաստիրացրել է, որ արդեն հաջորդ տարի հիմնովին վերանորգված և վերազինված կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անձնագրային ծառայության շենքերը և նորամուծությունների արդյունքում հնարավոր կլինի խուսափել ավելորդ հերթերից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել