Սեւան. քաղաք, որտեղ 25 տարում ոչինչ չի փոխվել (մաս 2)
Մեկ ամիս առաջ «Հետքը» հատուկ թողարկում պատրաստեց Սեւան քաղաքի մասին` հոդվածների, տեսանյութերի եւ ֆոտոպատմությունների միջոցով ներկայացնելով քաղաքի ներկան ու այն խնդիրները, որոնք խոչընդոտում են դրա զարգացմանը: Զբոսաշրջության ռեսուրսներ ունեցող քաղաքն ապրում է միօրինակ առօրյայով եւ առանց ապագայի հեռանկարի նկատմամբ մեծ հավատի: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեր հատուկ թողարկման 2-րդ մասը, որտեղ, ի թիվս աղբահանության կազմակերպման, համայնքային եկամուտների հարցերի, քննարկվել են նաեւ Սեւանի զարգացման հնարավորությունները: Հույս ունենք, որ «Հետքի» այս անդրադարձը կխթանի Սեւան համայնքի զարգացման շուրջ քննարկումը, եւ կառավարության, տեղական իշխանությունների եւ մասնավոր ներդրողների համաձայնությամբ կուրվագծվի քաղաքի զարգացման հեռանկարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել