Ֆիլիպիններում «Վաշի» մրրիկի զոհերի թիվն անցել է 1000-ը
Անցյալ շաբաթվա վերջում Ֆիլիպինների հարավը պատուհասած «Վաշի» արևադարձային մրրիկի զոհերի թիվը հասել է 1002-ի: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհրդի ղեկավար Բենիտո Ռամոսի տվյալները:
Նախորդ օրը նախագահ Բենինյո Ակինոն ողջ երկրում արտակարգ դրություն էր հայտարարել արևադարձային մրրիկից տուժած վայրեր այցելելուց հետո:
Փոթորկի պատճառով անտուն են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ: Մարդասիրական կազմակերպությունները փորձում են պայքարել ուժգնացող հումանիտար ճգնաժամի դեմ:
«Կարմիր խաչն» ասել է, որ հարյուրավոր մարդիկ են անհայտ կորել, երբ մրրիկը սրբել-տարել է ամբողջ գյուղեր:
Լուսանկարը՝ AFP-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել