
«Բերրիություն»-ը կրկին պարարտանյութ կմատակարարի
Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերին ազոտական պարարտանյութ մատակարարելու է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ընկերությունը: Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց որոշման այս նախագիծը` գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի առաջարկով:
Նշենք, որ այս ընկերությունը տարիներ շարունակում գյուղատնտեսության նախարարության հետ պարարտանյութերի մատակարարման խոշոր գործարք կնքող ընկերություններից է:
Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում»-ի հետ նոր պայմանագիր է կնքվելու, քանի որ, կառավարության մեկ այլ որոշմամբ, այս պարտանյութը պետք է մատակարարեր «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ընկերությունը, սակայն ինչպես ասվում է գործադիր բերված նախագծում՝ վերջինս խնդիրների պատճառով (Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոների հետ կապված) ազոտական պարարտանյութի մատակարարումն ուշացրել է, որի համար նշված մարզերին 3 104 տոննա ազոտական պարարտանյութի մատակարարումն իրականացվել է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում»-ի կողմից։
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում»-ը այս պարարտանյութերի մատակարարման համար կստանա 61 միլիոն դրամ, որը դուրս կգա «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր»-ի կողմից ներկրվող սուբսիդավորվող պարարտանյութերի համար նախատեսված գումարից:
Մեկնաբանել