Այս տարի ՏՄՊՊՀ-ն 375 մլն դրամի տուգանք է նշանակել
2011 թ.-ին իրականացված աշխատանքների տեսանկյունից տարին կարելի է գնահատել արդյունավետ
2011 թ.-ին ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված աշխատանքների և ընդհանուր գործունեության տեսանկյունից տարին շատ արդյունավետ էր, քանի որ բազմաթիվ խնդիրներ են բացահայտվել և չարաշահումների դեպքում համապատասխան պատասխանատվության միջոցներ են կիրառվել: Սա պայմանավորված է նաև նրանով, որ 2011 թ.-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ վերանայվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և դրա արդյունքում այն մեծ չափով համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Նոր օրենքը ավելի լայն հնարավորություններ է ընձեռում Հանձնաժողովին առավել արդյունավետ աշխատելու առումով:
ՏՄՊՊՀ գործունեության վիճակագրություն
2011 թ.-ին ՏՄՊՊՀ-ն կայացրել է հակամրցակցային գործողությունների համար պատասխանատվության միջոցներ կիրառելու 198 որոշում: Համեմատության կարգով նշենք, որ 2010 թ.-ին կայացվել է ընդամենը 106 որոշում, ինչը նշանակում է, որ դրանց քանակը կրկնապատկվել է: Ինչ վերաբերվում է նախորդ տարիներին, ապա այդ որոշումների թիվը չի գերազանցել 30-ը:
Եթե խնդիրը դիտարկենք նշանակված տուգանքների մեծության տեսանկյունից, ապա այս տարի նշանակվել է 375 մլն. դրամի չափով տուգանք: Համեմատելով նախորդ տարիների ցուցանիշների հետ` հարկ է նկատել, որ 2010 թ.-ին նշանակվել է 36.5 մլն., իսկ դրա նախորդ տարիներին` տարեկան 9-10 մլն. դրամի չափով տուգանք: Նշանակված ֆինանսական տուգանքների գանձումների տեսանկյունից ևս արդյունքները խիստ ակնհայտ են: Այս պահի դրությամբ արդեն գանձված է 177 մլն. դրամի չափով տուգանք, որն անհամեմատ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը (2010թ.-ին գանձվել է 22.5 մլն. դրամ, դրա նախորդ տարիներին տարեկան գրեթե 3 մլն.դրամ):
2011թ.-ին տնտեսվարողների կողմից դատական կարգով բողոքարկվել է 20 որոշում, որոնցից 9-ի գծով կան արդեն կայացված վճիռներ, իսկ 2010 թ.-ին բողոքարկվել է 28 որոշում և բոլոր 28-ի գծով էլ կան Հանձնաժողովի օգտին կայացված որոշումներ:

ՏՄՊՊՀ կշարունակի իր ակտիվ գործունեությունը` ներառելով մրցակցությանը խոչընդոտող այլ ուղղություններ
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Ա. Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն միայնակ չի կարող լուծել մրցակցության ոլորտի խնդիրները: Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մնացած բոլոր պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ մրցակցության ոլորտի բազմաթիվ խնդիրերի առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում: Ա. Շաբոյանը նշեց, որ թեև հաջորդ տարվա ընթացքում առաջնահերթը նորից լինելու են մրցակցության ոլորտի այն խնդիրները, որոնք սպառողների շահերին մեծ վնաս են հասցնում, հասարակական հնչեղություն են ստանում և հրատապ լուծում են պահանջում, սակայն լինելու են նաև միանգամայն նոր ուղղություններ, որոնք խոչընդոտում են այսօր բիզնեսի զարգացմանը: Դրանք են լինելու պետական գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնություների հայտնաբերումը և մանրածախ առևտրի ոլորտում մուտքի խոչընդոտների բացահայտումը և դրանց վերացումը:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել