
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին աղետների ռիսկերի կառավարման հարցում
Այս տարի Հայատանում տեղի ունեցած հրդեհների վնասի չափը դեռևս գնահատվում է: ԱՄՆ փորձագիտական խումբ է աշխատում վերականգնողական աշխատանքների ուղղությամբ։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։
Հրդեհների հասցրած վնասի մասին նախարարից հետաքրքրվեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորը նաև հարցրեց, թե վնասված անտառների վերականգնման աշխատանքները ե՞րբ են սկսվելու։
Տոնոյանի խոսքով՝ նոյեմբերին սպասվում է ԱՄՆ մասնագիտական խմբի այցը․ «Գնահատման գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում, այդ ոլորտում միջազգային մասնագիտական աջակցություն ունենք, բայց այս պահին կոնկրետ գնահատական տալ չեմ կարող»։
Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ, երբ ավարտվեն գնահատման աշխատանքները, և լինեն մասնագիտական գնահատականներ, անմիջապես կսկսվեն վերականգնողական աշխատանքները։ Նախարարը հստակեցրեց՝ ԱԻՆ-ը շեշտադրում է անելու աղետների կանխարգելման աշխատանքների վրա։
«Ծառուկյան դաշինք» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Վարդան Բոստանջյանն էլ Եվրանեսթ ԽՎ-ի վեհաժողովին մեկնելուց առաջ ցանկանում էր խորհրդակցել նախարարի հետ։
«Ադրբեջանական պատվիրակության կողմից ներկայացվել է, որ էներգետիկ անվտանգության տեսանկյունից Մեծամորի ատոմակայանը ռիսկ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Քանի որ այնտեղ պետք է պատասխանեմ որպես հայկական պատվիրակության անդամ, խնդրում եմ՝ ասեք, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը»,-հարցրեց պատգամավորը։
«Մեծամորի ատոմակայանի ռիսկայնությունը եղել է ատոմակայանի շահագործման պահից սկսած: Այսօր միջազգային տարբեր կառույցների գնահատմամբ՝ երկրորդ էներգաբլոկը բոլորովին անվտանգ է և լինելու է դոնոր մյուս էներգաբլոկի նկատմամբ, որպեսզի ռիսկայնությունը նվազի»,-ասաց նախարարը։
Դ. Տոնոյանը նաև հավելեց, թե անհանգստանալու կարիք չկա, իսկ հարևան Ադրբեջանի գնահատականնները պետք է ընդունել որպես «տեղեկատվական առումով վնաս»:
«Մեր հարևանների բոլոր գնահատակաները ես կգանահատեի որպես «խանդ»»,-աաց նախարարը։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ, բնապահապան Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ ատոմակայանի կառուցման ժամանակ բնապահպաններով ահազանգել են, որ ընտրված վայրը սխալ է, բայց քանի որ տնտեսապես շահավետ էր հենց այդ վայրը, արդյունքի չեն հասել։
«Թուրքիան ավելի վտանգավոր տեղերում է կառուցում, բայց Ադրբեջանը ոչինչ չի ասում․ քաղաքական մոտեցման հարց է»,-ասաց նա։
Կարինե Դանիելյանը, խոսելով աղետների ռիսկերի կառավարման մասին, նկատեց, որ վիրտուալ պատկերը և իրականությունը միանգամայն տարբեր են։ Դանիելյանը խոսեց տարբեր ոլորտների խնդիրների մասին։
«Մենք ունենք 21 պոչամբար, որոնք որևէ ստանդարտների չեն համապատասխանում, դրանք վտանգ են ներկայացնում․ օրինակ` սելավների, ջրհեղեղների ժամանակ կարող են հանգեցնել վտանգավոր, թունավոր թափոնների տարածմանը։ 90-ականներին եղավ մի դեպք, երբ ջրհեղեցից հետո թունավոր նյութերը լցվել էին խմելու ջրի ջրամբար, ինչի հետևանքով հարակից տարածքում գտնվող զինմասը և մի քանի գյուղեր տուժել էին։ Պետք է մեծ ուշադրություն դարձնենք պոչամբարների խնդրին»,-ասաց Դանիելյանը։
Բնապահպանն անդրադարձավ քաղաքաշինության ոլորտին՝ նկատելով, որ անկախության տարիներին իրականացված քաղաքաշինությունը հակաբիոլոգիական է, ինչն էլ բարձրացրել է աղետների ռիսկերը։
«Երևանը անպաշտպան է սելավների, ջրհեղեղների նկատմամբ։ Շենքերը շատ տեղերում թակարդի են վերածվել, ամեն կողմից փակ են, նույնիսկ հրշեջ մեքենանան չի կարող մոտենալ աղետի դեպքում»,-ասաց բնապահապանը։
Դանիելյանը խոսեց նաև վերջերս խորհրդարանի ընդունած Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառի նախագծի մասին։
«Շատ ուսումնասիրություններ կան, որոնք ապացուցում են, որ եթե միանգամից մեծ քանակությամբ ջուր ես բաց թողնում, սեյսմիկ ռիսկն աճում է, ջրառից քսան օր հետո երկրաշարժ եղավ, փառք աստծո` ցածր ուգնությամբ»,-մանրամասնեց Դանիելյանը։
Դանիելյանի ելույթից հետո Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքեց․«Տարբեր մակարդակների պաշտոնյաների պատասխանատվությունը պետք է բարձրացնել և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը տարբեր մակարդակներում։ Այն, ինչ տիկին Դանիելյանը ներկայացնում էր, ուղղակի անթույլատրելի է»,-ասաց նախարարը։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եղանակային փոփոխությունների և աղետների ռիսկերի նվազեցման վարչության ղեկավար Ջո Շուերն էլ հայտարարեց, որ Եվրոպական Միությունն 8 մլն եվրո կտրամադրի Հայաստանին աղետների կանխագելման նպատակով:
«Բայց մենք պետք է հասկանանք՝ արդյոք արժե՞ այդ ոլորտում ներդրում կատարել, քանի որ խնդիրը ոչ միայն ռիսկի նվազեցումն է և կյանքեր փրկելը, այլև այն պետք է երկարաժամակետ տնտեսական ազդեցություն ունենա»,-եզրափակեց Շուերը։
Մեկնաբանել