
ԵՊՀ-ն ընդդեմ «Բանաձևի». պատասխանողը կծանոթանա հայցադիմումին
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրեկան /Սիրակ/ Եղիազարյանի:
Հիշեցնենք, որ պետհամալսարանը վիճարկում է «Ականատես» հաղորդման «Իրավախախտ իրավագետը» վերնագրով հաղորդման մեջ արծարծված տեղեկությունները:
Այսօր նիստը հետաձգվեց, որպեսզի պատասխանողը ծանոթանա փոփոխված հայցադիմումին, քանի որ պատասխանող կողմին ծանուցված հայցադիմումը թերի է եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել