Նախարար. առաջիկա 4 տարիների համար նախատեսվում է ստանալ շուրջ 15 մլն դոլարի դրամաշնորհային ֆինանսավորում
«Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» (GEF) հետ համագործակցության հանձնաժողովի ընդլայնված նիստը նվիրված էր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ» ներկայացված «Ազգային փաթեթի» ծրագրային առաջարկությունների կատարման ապահովմանը և «2007-2011 թթ. նախարարական զեկույցի» ներկայացմանը: Նիստին հրավիրված էին ՀՀ վարչապետի 6 մայիսի 2010 թ.N 322-Ն որոշմամբ ստեղծված «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» հետ համագործակցության հանձնաժողովի անդամները, բնապահպանության նախարարության աշխատակիցներ, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և լրատվության ներկայացուցիչներ: Նիստը վարում էր բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, որը միաժամանակ նաև ԳԷՀ-ի պատասխանատու անձն է:
Նիստին ներկա էին նաև ԳԷՀ-ի ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետությունում ներկայացված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանը: Նախարարը նշեց, որ վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը ԳԷՀ-ի հետ: Եթե անցած 20 տարիների ընթացքում ԳԷՀ-ից ստացվել է շուրջ 22 մլն դոլարի ծրագիր, ապա միայն «ԳԷՀ-5»-ի շրջանակներում, առաջիկա 4 տարիների համար նախատեսվում է ստանալ շուրջ 15 մլն դոլարի դրամաշնորհային ֆինանսավորում:
ԳԷՀ-ի ծրագրային փաթեթի ներկայացումը վեր հանեց նաև հայաստանյան առաջիկա զարգացումները` ներդրումային առումով:
Երկրորդ հարցը վերաբերում էր 2007-2011 թթ. նախարարական զեկույցին:
Զեկույցը նախարարի և նիստի մասնակիցների կողմից որակվեց որպես «ամփոփ հաշվետվություն», քանզի ներկայացնում, գնահատում ու արժևորում է անցած 5 տարիների բնապահպանական գործընթացներն ու ձեռքբերումները, բացում համագործակցության նոր հեռանկարներ:
Բնապահպանության նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել