HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերընտրվել է ԳԱԱ 3 ինստիտուտի տնօրեն

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում տեղի ունեցան ԳԱԱ-ի 4 կազմակերպությունների տնօրենների ընտրություններ:

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր Արամ Պապոյանը: ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօերնի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Վլադիմիր Սահակյանը: ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Արսեն Հախումյանը: ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում 9 կողմ, 2 դեմ եւ 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ վերընտրվեց երկր. գիտ. դոկտոր  Արկադի Կարախանյանը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter