Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում
- Մասնավո՞ր, թե՞ հանրային գործարքի թակարդում
Այս տարվա օգոստոսի 2-ին կայացած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու հետ կապված` իրենց հասցեին հնչող քննադատություններին, ասաց, թե իրենց գործարքի մեջ մեղադրողները զլանում են նշել, թե իշխանության բազմաթիվ զիջումների դիմաց ի՞նչ է, վերջիվերջո, զիջել Հայ ազգային կոնգրեսը, եւ որ դա կատարյալ խեղկատակություն է, որովհետեւ գործարքը չի կարող միակողմանի լինել: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)
- Երբ Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՖՖ նախագահ է, եւ մարզիչ, եւ կարգապահական կոմիտե
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ աչքի է ընկել ցնցող հայտարարություններով: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
- Աղունը ՀՀ քաղաքացի չէ` բոլոր առումներով
Աղունն իր 4 երեխաների հետ ապրում է Աբովյան քաղաքում, ուր գնալու համար նստում ես դեղին աղմկոտ ավտոբուսը, իսկ քաղաք հասնելուն պես խնդրում ես վարորդին` պահել ծննդատան մոտ: (Հեղինակ` Անի Հովհաննիսյան)
- Կառավարական հոգածություն համայնքներին` խորհրդարանական ընտրություններից առաջ
Խորհրդային բանակում ծառայության ժամանակ գումարտակի ռուս հրամանատար ունեի, ով համոզված էր, թե աշխարհի ամենալավ շինարարները, ամենաբարձր որակով կառուցողները հայերն են: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
- Հայրենադարձ հայերին «քցելու» եւս մեկ բանաձեւ. դատարաններն աջակից են
Ամուսիններ Միքայել Սարդարյանը եւ Մարինա Մխիթարյանը, 20 տարի բնակվելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, 2008-ին որոշել են վերադառնալ Հայաստան եւ մշտական բնակություն հաստատել հայրենիքում: Այնտեղ կուտակած որոշակի խնայողությունները որոշել են ներդնել Հայաստանում` Երեւանում փոքր խանութ գնելով, որպեսզի կարողանան նաեւ ապրուստի միջոց ունենալ հայրենիքում: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- Տուֆաշենի համայնքապետը չի դիմացել ծանրաբեռնված աշխատանքին եւ հրաժարական է տվել
«Մենք էղավ շաբաթից ավել է` գյուղապետ չունինք, քուր ջան, դիմում գրե դուրս է էկել, դու ո՞ւմ գուզես տեսնիս,- տուֆաշենցի տղամարդու փոխանցած տեղեկությունը աչքալույսի նման էր, բայց չի ուրախացնում, հատկապես, երբ դրան հետեւում է «գյուղապետարան էլ մի գնացեք: Էնիգ գյուղապետի էղած վախտն էր փակ, հըմի օր չկա, դուռ բացող էլ չկա» խորհուրդը: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
- Ճոճկան համայնքի խոշոր հարկատուները հողի հարկ չեն վճարում
Տարեվերջը 7 սարի հետեւում չէ, իսկ Լոռու մարզի Ճոճկան համայնքում վտանգված է համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումը: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
- Նոր Արմավիրում երեխաները մատնված են անուշադրության
Դպրոցներում հանրակրթական դասարան բացելը պարտադիր բնույթ է կրում, սակայն Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի համար, այն իսկական գլխացավանք է դարձել: Դպրոցում նախակրթարան բացելու հիմնական խնդիրը հարմարությունն է: 20 տարուց ավել է` դպրոցը չի վերանորոգվել, իսկ երկրորդ մասնաշենքի շինարարությունը դեռ ավարտին չհասցրած արդեն վթարային է դարձել: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Նալբանդյանի համայնքապետի աշխատակազմին նախարարներն էլ կնախանձեն
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում միայն այս տարի մոտ 30 գյուղացի վաճառել է իր սեփական հողատարածքները: Նալբանդյանում տղամարդիկ կատակում են, թե գյուղում տուն պահողները կանայք են, քանի որ ամառվա սեզոնին կանանց աշխատուժի պահանջարկն ավելի մեծ է, քան իրենցը: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Քո դեմքով եւ նմանությամբ ստեղծվածները
Նրանց ականանետները լեռներում մեզ կոտրում էին: Շտաբից, ռադիոկապով տարաբնույթ եւ հակասական գեներալական կտրուկ հրահանգներ էին մեզ հասնում, մենք վաղուց նրանց հայհոյել էինք: (Հեղինակ` Լեւոն Խեչոյան)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել