Հրաժեշտ Ֆասիեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Բեռնար Ֆասիեին ակտիվ գործունեության համար: Հանդիպմանը պարոն Ֆասիեն վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորը ևս կշարունակի ջանքեր ներդնել այդ ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել