
39 միլիոն դրամ՝«Թվային Հայաստան» հիմնադրամին
Կառավարության պահուստային ֆոնդից «Թվային Հայաստան» հիմնադրամին կհատկացվի 39 միլիոն դրամ։ Գործադիրը այսօրվա նիստում հավանության արժանացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։
Ինչպես ասվում է դրանում, գումարը հատկացվում է կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով։
Նախագծում նշվում է, որ Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, ինչպես նաև ժամանակակից թվային օրակարգի իրագործման նպատակով ստեղծվել է միասնական մասնագիտացված կենտրոնացված օղակ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամ։ Կառավարությունը դրան պատվիրակել է Հայաստանի թվային օրակարգի մշակման և իրականացման համակարգման ողջ գործընթացը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացումը և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության մակարդակի բարձրացումը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել