HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը կմեկնի Շվեյցարիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:

Այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ:

Նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը կայցելի նաև Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, հայկական տաղավարում կծանոթանա Հայաստանի և սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, կդիտի «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը:

Նախագահի մամուլի գրասենյակը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը ներկա կլինի նաև հայ մատենագրության թվանշային գրադարանի շնորհանդեսին, կայցելի ժամանակակից արվեստի ցուցահանդես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter