«Հրապարակ». «Արթիկ» ՔՀԿ-ում ինքնասպան է եղել դատապարտյալը
Դեկտեմբերի 20-ին` ժամը 14:30-ի սահմաններում կախվելու միջոցով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել 1987թ.-ին ծնված Սահակ Ավետիսյանը: Նա երկտող է թողել, որրով խնդրել է իր մահվան համար ոչ ոքի չմեղադրել` նշելով, որ ինքն ընտանեկան խնդիրներ է ունեցել: Սահակը 2007-ի հուվարին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման` ՔՕ 104 հոդվածի 20-րդ մասի 7, 8 և 11-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով, ինչպես և 175 հոդվածի 3-րդ մասով (սպանություն):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել