HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Տ.Կարապետյանի կուսակցությունը համամասնականով կմասնակցի ընտրություններին

ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու չի առաջադրվի, բայց կուսակցությունը համամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին: Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը` Կարապետյանը: Հարցին, թե ինչու չի ցանկանում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, նա ասել է. «Որովհետև չեմ ուզում ուղղակի դեպուտատ դառնալ: Ես ուզում եմ, որ ֆրակցիա լինի»:

Կարապետյանը նշել է, որ կցանկանար ապագա ԱԺ-ում իր կուսակցությունը ունենար այնքան տեղ, «ինչքան իր ժողովուրդը ձայն տա կամ ինչքան որ հաջողվի»:

Իր կարծիքով` ինչքան ձայն կտան. «Ես գուշակությամբ չեմ զբաղվում: Կարևորը` ժողովուրդն այլընտրանք ունենա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter