
Մսի ու մսամթերքի արտադրությունն աճել է
Այս տարի Հայաստանում մսի ու մսամթերքի արտադրության ծավալներն աճել են։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ հունվար-օգոստոսին արդյունաբերական կազմակերպությունների կողմից արտադրված մսամթերքի, այդ թվում՝ երշիկեղենի ծավալները կազմել են 6.4 հազ. տոննա։
2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ` այս ցուցանիշն աճել է 69.5%-ով։ Միաժամանակ, մսի արտադրության ծավալները կազմել են 27.4 հազ. տոննա, աճը՝ 4.8%: Հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 453 տոննա մսի կիսապատրաստուկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` աճել է 49%-ով։
Ըստ ԱՎԾ տվյալների`
- Կաթնամթերքի արտադրությունը կրճատվել է:
- Հայկական օղու արտադրությունը նվազել է, կոնյակի ու գինու արտադրությունը` աճել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել