«Առավոտ». Քաջարանը կփրկի մարզպե՞տը
«Ինչո՞ւ է ընդդիմությանը, բնապահպան մեր ջահել զավակներին թվում, թե երկրի տերն իրենք են: Ինչո՞ւ չեն մտածում, որ երկրի տերը երկիրը ստեղծողներն են: Ինչպե՞ս եղավ, որ նրանք իրավունք ունեն պաշտպանելու Հայաստանի բնապահպանությունը, ես` ոչ: Ասում են, որ ես գնացել եմ մարզպետի մոտ: Ի՞նչ է, մազպետը այդ երկրի թշնամի՞ն է, նա այդ երկրի ղեկավարն է: Հիշեցնեմ, որ Մթնաձորը պահեց Սուրեն Խաչատրյանը, որ չավիրվեց»,- թերթի հետ զրույցում ասել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Վերջինս հասկացել է, թե ինչու հայ մտվորականները ակտիվություն չեն ցուցաբերում հասարակական ակցիաներին: Նա կարծում է, որ դրա պատճառն այն է, որ նրանք վախենում են սխալ հասկացվել. «Մի օր ես ուզեցի տնից դուրս գալ ու գնալ իմ հին կարոտների ճանապարհով, այն երկիրը, որ ես սիրում եմ, և պարզվեց, որ ինչ-որ պատվեր եմ կատարել»: Խոսքը նրա` Քաջարան գյուղ կատարած այցելության մասին է, որից հետո բանպահպան ակտիվիստները և լրատվամիջոցները սկսել են քարկոծել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել