HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Ստուկաչների» ժամանակը

ՀՀԿ-ն խիստ դառնացած է իջևանյան քաղաքական պարտությունից ու որդեգրել է տարօրինակ ու հնացած մի գործելակերպ: Կուսակցության վերնախավից հրահանգ է իջեցվել վերևներին ներկայացնել պետական կառույցներում աշխատող այն անձանց ցուցակները, ովքեր առաջիկա ընտրություններում հնարավոր է չաջակցեն ՀՀԿ-ին: Ցուցակները կազմում ու Երևան են ուղարկում կուսակցության տեղական կառույցների ղեկավարները:

Մեր ունեցած տեղեկություններով` արդեն շատ մարդիկ տարբեր անհեթեթ պատճառաբանությամբ հեռացվել են աշխատանքից: Նրանց մեջ և՛ ՀՀԿ, և՛ ԲՀԿ անդամներ, և՛ անկուսակցականներ կան: Առիթից օգտվելով` տեղական կառույցների ղեկավարները ներկայացնում են նաև իրենց անձնապես անցանկալի մարդկանց անուններ: Ի դեպ, այդ «ստուկաչները» բավականին բարձր պաշտոններ են վարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter