HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեգործական համերգ անապահով ընտանիքների համար

Դեկտեմբերի 25-ին` ժ 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ: Ծրագրում ներառված են՝ Բախ,  Սուրբ Ծննդյան ավանդական երաժշտություն:  

Մասնակցում են' Կարեն Հակոբյանը (կոնտրտենոր), ԴՈՒԵՏ «ԱՐՍ ԼՈՒՆԳԱ»'
Ջուլիետա Վարդանյանը (կլավեսին), Արամ Թալալյանը ( թավջութակահար և դիրիժոր)
և «Նարեկացի» նվագախումբը: 

Երաժիշտները համերգը կազմակերպում են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի (www.haysanta.am) շահառու ընտանիքներին օժանդակելու  և կարեկցանքի ու փոխօգնության գաղափարներին իրենց զորակցությունը հայտնելու նպատակով: 

Մուտքն ազատ է: Կամավոր նվիրատվությունները կծառայեն հիմնադրամի բարեսիրական նպատակներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter