
Վթար՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքում. հանքափորը մահացել է
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թիվ 140 հանքում այսօր վթար է տեղի ունեցել։ Դրա հետևանքով մահացել է հանքափոր, 40-ամյա Վրեժ Սահակյանը։
Նրան դեռևս չեն հանել հանքի տարածքից։ Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։
Վրեժ Սահակյանը Ախթալայի բնակիչ է, երեք անչափահաս երեխաների հայր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել