HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկովյան ճաշկերույթի արդյունքը` ավելի քան 18.5 միլիոն ԱՄՆ դոլար

Ս.թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2011 թվականի բարեգործական ճաշկերույթը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ շուրջ 70 հայազգի գործարար: 

Ճաշկերույթը գրանցեց 18 միլիոն 635 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Ամենախոշոր նվիրատվությունը` 11 միլիոն ԱՄՆ դոլար, կատարեց  Էդուարդո Էռնեկյանը, ում անունից հանդես եկավ նրա ներկայացուցիչ Բեկոր Փափազյանը:

Նվիրատվությունը կուղղվի Արցախում գյուղատնտեսության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը: Երկրորդ խոշոր նվիրատուն` Սերգեյ Սարկիսովը, խոստացավ նվիրաբերել 3 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը: Ճաշկերույթի խոշոր նվիրատուներից են Սամվել Կարապետյանը`  1 միլիոն ԱՄՆ դոլար, Ռոբերտ Հովհաննիսյանը`  500 հազար ԱՄՆ դոլար, Լեւոն Հայրապետյանը`  500 հազար ԱՄՆ դոլար: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ մոսկովյան ճաշկերույթով ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք 2011-ը, որը արձանագրեց 30 միլիոն 921 հազար 478  ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: 

Մեկնաբանություններ (1)

karen
Es ughaki zarmanum em, wor murackanutyun@ mer erkrum avanduyt e darcel, ev mer karavarutyun@ da normal e @ndunum! Da der bavakan 4e, h@l@ mi hat el woghjunum en u pashtonakanacnum ayd nviratvakan araroghutyun@! Mi te menq hayers enqan alarkot enq, u anban. wor mer erkrum 4enq karoghanum steghtsel u ashxatel?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter