HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասազերծվել է կեղծ դիպլոմներ պատրաստող հանցավոր խումբ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները վնասազերծել են հանցավոր խմբի, որի կազմում եղել են ՀՀ կրթության նախարարության աշխատակից, դասախոս, դպրոցի տնօրեն, այլ անձինք:

Հանցավոր խմբի անդամ Համբարձում Ավոյանը, 2009 թ. աշխատելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության տեսչավորման բաժնի պետի տեղակալ, Երևանի ուկրաինական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանի և նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվել Հովհաննիսյանի հետ պատրաստել և Էդգար Հարությունյանի միջոցով 3500 դոլարով Էդվարդ Եղնանյանին է վաճառել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պետական նմուշի կեղծ դիպլոմ:

Գործարքը կայացել է Հարությունյանի ընկերոջ' Սարգիս Չիչյանի տանը: Ներկա եղել և բաժին է ստացել նաև Սարգիսի հայրը' Վաղարշակ Չիչյանը:

Ավոյանն ու Մխիթարյանը նույնատիպ դիպլոմ են պատրաստել նաև Վաղարշակ Չիչյանի որդի Սարգիս Չիչյանի համար:

Ավոյանն ու Հովհաննիսյանը պատրաստել և մի քաղաքացու 300 դոլարով վաճառել են Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի կեղծ դիպլոմ:

Ավոյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ութամյա կրթության չորս լրացված վկայական, որոնք վերցրել էր Արմավիրի N4 միջնակարգ դպրոցի տնօրեն Սաշիկ Վարդանյանից' միջուկները փոխելու և Հովհաննիսյանի միջոցով վաճառելու մտադրությամբ:

Դրանց հիման վրա էքստերն քննություն հանձնելու և ատեստատ տրամադրելու համար Վարդանյանը կաշառք է վերցրել վկայականներում անվանագրված աշակերտների ծնողներից:

Հայտնաբերվել են նաև կեղծ կնիքներ, որոնք առգրավվել են նշված կեղծ փաստաթղթերի հետ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական գլխավոր վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter