Մահացել է բնակարանում
Դեկտեմբերի 21-ին' ժամը 08.34-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում' Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի թիվ 76 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսային զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել և հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին 1956 թվականին ծնված Գոհար Ալավերդյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել