
Նորապատի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Արտակարգ իրավիճկաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:19-ին, ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:
Դեպքի վայր էր մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը :
Ժամը 23:16-ին հայտարարվել էր հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 00:48-ին:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները իրականացրել է մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է եռահարկ բնակելի շենք (20x40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով:
Մեկնաբանել