
Ճապոնիայի դեսպանությունը հրավիրում է երաժշտական ներկայացման
Նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա ճապոնական երաժշտական ներկայացում այնպիսի ավանդական ճապոնական երաժշտական գործիքներով, ինչպիսին է, օրինակ, շամիսենը: Ներկայացումը նվիրված է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը։
Մուտքը ազատ է: Դեսպանությունը հայտնում է, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել թատրոնի տոմսարկղից (ներկայումս տոմսերը դեռ տպագրվում են, երբ տոմսերը պատրաստ լինեն տեղեկատվությունը կտեղադրվի կայքում)։ Խորհուրդ է տրվում տոմսը վերցնել նախապես: Բոլոր ցանկացողները հրավիրված են ներկա գտնվելու այս ներկայացմանը:
լուսանկարը՝ www.hoshinoresorts-magazine.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել